Միսաք Լազարյանի վերաբերյալ կկայացվի որոշում, որը համահունչ կլինի մեր պետության շահերին և մեր բոլորի սպասումներին


Միսաք Լազարյանի վերաբերյալ կկայացվի որոշում, որը համահունչ կլինի մեր պետության շահերին և մեր բոլորի սպասումներին

  • 06-04-2020 18:52:04   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
2011թ․ Ռուսաստանում ազգությամբ ադրբեջանցի Ջաբար Ալիևի սպանության գործով 2020թ․ մարտի 10-ին կալանավորված Միսաք Լազարյանի վերաբերյալ քիչ առաջ ավարտվեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը։
 
Շատ բան չեմ կարող ասել, բայց մի բան հաստատապես կարող եմ։
 
Մի բանում կարող եմ վստահեցնել՝ Հայաստանի դատախազությունն այս պահին համակողմանիորեն ուսումնասիրում է Միսաք Լազարյանի նկատմամբ հարուցված քրգործի մանրամասները, 2012 թվականից սկսած վերջինիս կյանքի որոշ կարևոր դրվագներ, որից հետո որևէ կասկած չպետք է ունենանք, որ սույն գործով Միսաք Լազարյանի վերաբերյալ կկայացվի որոշում, որը համահունչ կլինի մեր պետության շահերին և մեր բոլորի սպասումներին։
 
Չափազանց կարևոր է, որ այս հանգրվանում, այս գործով մենք պահպանենք հանրային տրամադրությունների հանդարտություն և թույլ չտանք, որ այդ տրամադրությունները որևէ ձևով ազդեն գործի հանգուցալուծման վրա։
 
Որպես ԱԺ պատգամավոր, խոստանում եմ մնայուն կապի մեջ մնալ Արմավիր ՔԿՀ-ում պահվող Միսաք Լազարյանի և նրա պաշտպանի հետ։ Գործով որևէ բեկումնային փոփոխության դեպքում անմիջապես կտեղեկացնեմ լրատվամիջոցներին։
Նոյյան տապան  -   Հասարակություն