Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 30․000-ը Regionmonitor.com

07-04-2020 16:06:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայում ապրիլի 6-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 75 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
 


Քոջան նշել է, որ ապրիլի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է 21.400 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3.148 նոր
դեպք։ Այժմ Թուրքիայում 1.145 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  
 
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30.217 դեպք և մահվան 649 դեպք։ Կատարվել է 202.845 թեստավորում։ Հիվանդներից ապաքինվել է 1.326-ը։
 
Նախարարը նաև հաղորդել է, որ շուտով նախատեսում են օրական թեստավորաման քանակը հասցնել 30․000-ի։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 325 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար