Վրաստանում Covid-19-ի վարակակիրների թիվը հասել է 195-ի. Regionmonitor.com


Վրաստանում Covid-19-ի վարակակիրների թիվը հասել է 195-ի. Regionmonitor.com

  • 07-04-2020 16:00:09   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք, իսկ ընդհանուր վարակված անձանց թիվը հասել է 195-ի (154 ակտիվ): Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում:
 
Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմել է 4708 (նախորդ 5056-ի փոխարեն), իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 370-ի (386-ի փոխարեն):
 
Ընդհանուր առմամբ Վրաստանում համավարակից մահացել է 2 հիվանդ, իսկ վարակակիրներից ապաքինվել է 39-ը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը