Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ


Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ

  • 07-04-2020 17:00:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված մասնագիտական պարապմունքները:
1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմն ապրիլի 6-ին անցկացրել է գործնական պարապմունք: Բացազատվել են հրետանային կայանները, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինության տիրապետման հմտությունները, արագ և համակարգված գործելու կարողությունները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն