Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում. 3 վիրավոր կա
08-04-2020 10:25:44 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան: Պայթյունի պատճառների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:
Նշենք, որ «Roketsan» ընկերությունը վերջին մի քանի տարում մշտապես ընդգրկվում է աշխարհի 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում: