Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում


Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում

  • 08-04-2020 12:17:40   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:
 
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:
 
Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:
 
Մանրամասները առաջիկայում՝ «Զինուժի» տեսանյութում
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն