Ոստիկանությունը մեկ օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել


Ոստիկանությունը մեկ օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել

  • 08-04-2020 13:10:45   | Հայաստան  |  Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
 
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
 
Բացահայտվել է, մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ծեծի՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անառակաբարո գործողություններ կատարելու ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 12 և սպանության փորձի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play