Գագիկ Սուրենյանը կոչ է անում գյուղացիներին ծածկել ջերմոցային տնտեսությունները


Գագիկ Սուրենյանը կոչ է անում գյուղացիներին ծածկել ջերմոցային տնտեսությունները

  • 08-04-2020 13:25:05   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք-ի իր էջում գրել է.
 
«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք 
 
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը   Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է  -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա  նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։
 
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում։»։
Նոյյան տապան  -   Հասարակություն