178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ



08-04-2020 16:27:04   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
 


Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր
թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ:
 
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:
 
 
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին չարտերային թռիչքով Ռուսաստանի դաշնությունից Հայաստան են վերադարձել շուրջ 400 ՀՀ քաղաքացի:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար