178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ


178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ

  • 08-04-2020 16:27:04   | Հայաստան  |  Հասարակություն



Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
 
Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ:
 
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:
 
 
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին չարտերային թռիչքով Ռուսաստանի դաշնությունից Հայաստան են վերադարձել շուրջ 400 ՀՀ քաղաքացի:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն