Մ6-ում կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները


Մ6-ում կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները

  • 08-04-2020 17:03:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ճանապարհահատվածում («Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ‚ երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։ 
 
Կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚  պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play