Փայլան.«Կամ մեզ սնանկացնելու են, կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին»


Փայլան.«Կամ մեզ սնանկացնելու են, կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին»

  • 08-04-2020 17:55:40   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն իր «Twitter»-ի էջում դարձյալ քննադատել է թուրքական պետության վարած տնտեսական քաղաքականությունը։
 
Նա նշել է, որ մինչ ամբողջ աշխարհում տոկոսադրույթները զրոյացվում են, Թուրքիայի գանձապետարանը շարունակում է թողարկել ԱՄՆ դոլարով պարտատոմսեր 9%-ով, իսկ բանկերը դոլարով պարտատոմսեր են թողարկում 12%-ով։
 
«Բայց ոչ ոք նրանց երեսին չի նայում։ Ինչու՞։ Որովհետև պալատական ռեժիմի հանդեպ վստահություն չունեն։ Դոլարի պահուստները նվազում են։ Կամ մեզ սնանկացնելու են. կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին»,- ասել է հայ պատգամավորը։  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը