COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է.ՀԺ


COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է.ՀԺ

  • 08-04-2020 18:21:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԶՈՒ մեդիայի փոխանցմամբ՝ Հայաստան տեղափոխված COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունել առաջին նմուշները՝ 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ համագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը