IDBank-ը միանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին


IDBank-ը միանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին

  • 10-04-2020 17:15:20   | Հայաստան  |  Ֆինանսներ

Կարևորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը։
 
Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու տնտեսավարողներին` նրանց հնարավորություն տալով ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն նոր մարտահրավերների պայմաններում գործունեության շարունակականությունն ապահովելու համար։ 
 
Վարկերը համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքով տրամադրվելու են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Վարկային միջոցների տրամադրման պայմանները սահմանվում են կառավարության տնտեսական աջակցության կոնկրետ միջոցառումից, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրման նպատակներից կախված։ Բանկի կողմից հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, սպասարկման և այլ միջնորդավճարներ չեն գանձվելու։
 
Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ  կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ https://www.idbank.am/content/contacts/ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև businesssupport@idbank.am  էլ․ փոստի հասցեով։ 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 77 04 40 99 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։ 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play