07-05-2020 17:24:47 | Ավստրալիա | Ի՞նչ է գրում մամուլը
past.am Ավստրալացի հետազոտողները լաբորատորիայում Իվետրիմիցին մանրէների դեմ դեղամիջոցը փորձարկել են նոր կորոնավիրուսի դեմ։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին։
Antiviral Research պարբերականում տպագրված հետազոտության համաձայն՝ մեկ չափաբաժին դեղը կորոնավիրուսը չեզոքացրել է 24 ժամվա ընթացքում։
«Իվետրիմիցինը լայն գործողության շրջանակ ունեցող հակավիրուսային դեղամիջոց է։ Սա հրաշալի լուր է և այս լաբորատոր փորձարկումների արդյունքները պետք է փորձենք վերարտարդրել մարդկանց վրա։
Եթե հաջողենք, ապա այս դեղամիջոցը լայնորեն կկիրառվի և այն կկարողանա հազարավոր կյանքեր փրկել», - նշել է Մելբուռնի Մոնաշ համալսարանի հետազոտող, բժիշկ Քայլի Վագսթաֆը։
Թե ինչպե՞ս է Իվետրիմիցինը վերացնում վիրուսը՝ դեռևս առեղծված է, այդուհանդերձ փաստ է, որ դրա մի չափաբաժինը բավական է՝ ոչնչացնելու վիրուսային ՌՆԹ համակարգը, այսինքն վիրուսի բազմացումը կենդանի օրգանիզմում։