ՀՀ-ում ԱՄԷ դեսպան. ԱՄԷ-ի նպատակն է աշխարհում հասնել առավելագույնին


ՀՀ-ում ԱՄԷ դեսպան. ԱՄԷ-ի նպատակն է աշխարհում հասնել առավելագույնին

  • 16-05-2020 21:14:35   | ԱՄԷ  |  Բարեգործություն

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն. Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին, անդրադառնալով ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններին, նշել է. «ԱՄԷ-ն ընդլայնում է հումանիտար և զարգացման ծրագրերի շրջանակը և նրա նախաձեռնությունները հիմնված են մարդկանց կենսակերպի բարելավման, հույսի ամրապնդման և մարտահրավերների հաղթահարման տեսլականի վրա»: Դեսպանը հավելել է, որ ԱՄԷ-ի մարդասիրական  ուղերձը ամրապնդել է երկրի իմաստուն կառավարությունը, և Էմիրությունները մշտապես օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին`  անկախ  սեռից, կրոնից  և ռասսայական պատկանելիությունից։  
 
Դեսպան ալ Զաաբիի խոսքով` 2019 թվականի ընթացքում  «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատության կողմից մարդասիրական օգնություն է տրամադրվել  17 միլիոն մարդու, և այս ոլորտում ծախսերի ծավալը կազմել է 262 միլիոն դիրհամ: 
 
 «Ի դեպ, «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատությունը  տարածաշրջանում իր տեսակով  ամենամեծն է, որի  գործունեությունը ներառում է մարդասիրական, բարեգործական, զարգացման  և հասարակական աշխատանքներ:
 
Հաստատության ուշադրության կենտրոնում են 5 հիմնական ուղղություններ`
 
-մարդասիրական և բարեգործական օժանդակություններ
-առողջապահություն և հիվանդությունների կանխարգելում 
-կրթության և գիտելիքի տարածում
- ապագայի նորարարություն
-հասարակությունների հզորացում:
 
Հաստատությանը հաջողվել է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները և բավարարել զարգացման և բարգավաճման պահանջները:  Եվ այս ամենի արդյունքում ամրապնդվել է ԱՄԷ-ի հեղինակությունը նվիրատվությունների համաշխարհային քարտեզում»,- եզրափակել է դեսպանը:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն