ԱՐՄԵՆԱԼ գործարանը 20 տարեկան է


ԱՐՄԵՆԱԼ գործարանը 20 տարեկան է

  • 18-05-2020 12:20:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2000 թ. այս օրը ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի կառավարության և ռուսաստանյան «Ռուսկի ալյումինի» հոլդինգի միջև, որը հանդես էր գալիս որպես երկարաժամկետ ներդրող Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա փայլաթիթեղագլանման ձեռնարկության ստեղծման նախագծում: 
 
ԱՐՄԵՆԱԼ-ը աշխատանքի տարիներին ամուր ներգրավվել է ՌՈՒՍԱԼ-ի կառուցվածքում, անցել է արդիականացման և տեխնիկական վերազինման մի քանի փուլ՝ վերածվելով Հայաստանում պատրաստի արտադրանքի խոշորագույն արտադրողի և արտահանողի: 20 տարվա ընթացքում փայլաթիթեղի տարեկան թողարկումն աճել է ավելի քան 40 անգամ, իսկ ընդհանուր ծավալը մոտեցել է 400 հազար տոննային: ԱՐՄԵՆԱԼ-ը դարձավ բնագավառի բարձրարտադրողական և բնապահպանական ձեռնարկություններից մեկը, վստահ տեղ գտավ հայ-ռուսական ամենահաջող բիզնես-ծրագրերի թվում:
 
- ԱՐՄԵՆԱԼ-ը մշտատև զարգացման ընթացքում է, դուրս է գալիս նոր հորիզոններ՝ նվաճելով նոր բարձունքներ: Անձնակազմը ապացուցեց, որ պատրաստ է փոփոխությունների՝ թելադրված վերջին տարիների արտաքին գործոններով: Փոխհամաձայնեցված թիմային գործողությունների, մշտական ուսուցման, արտադրության մշակույթի բարձրացման շնորհիվ գրավեց շուկայի նոր հատված, կայունացավ, և անգամ ավելացավ արտադրանքի թողարկումը, - հայտնեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:
 
ԱՐՄԵՆԱԼ-ի կողմից բարձրագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ձեռքբերումը ուղեկցվում է սոցիալական ծրագրերի իրագործմամբ՝ ուղղված գործարանի անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև  Հայաստանի բնակիչների համար զանգվածային մշակութային և գիտալուսավորչական միջոցառումների իրականացմանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն