Վանդալները գողանում են ծաղիկները, կոտրում նորատունկ ծառերը. Էջմիածնի քաղաքապետարանը ահազանգում է


Վանդալները գողանում են ծաղիկները, կոտրում նորատունկ ծառերը. Էջմիածնի քաղաքապետարանը ահազանգում է

  • 26-05-2020 16:20:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Էջմիածնի  քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում, որտեղ ասվում է, որ շարունակաբար վնաս են հասցնում եւ գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը: 
 
«Մինչ Էջմիածնի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցները, ջանք ու եռանդ չխնայելով փորձում են առավել գեղեցկացնել եւ ձեւավորել քաղաքի մայթեզրերի եւ սիզամարգերի տարածքները, վանդալները շարունակաբար վնաս են հասցնում եւ գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը:
 
Մասնավորապես, շարունակաբար գողանում են Մաշտոց փողոցի երկայնքով տեղադրված ծաղիկները, կոտրում փողոցի սկզբնամասում նախորդ տարի տնկված վարդագույն ծաղկող ակացիաները: Վանդալների թիրախում են նաեւ քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնական հատվածի ծաղիկները:
 
Անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցանքների: Ուստի զգուշացնում ենք, որ այսուհետ տարածքները վերահսկվելու են տեսախցիկներով եւ քաղաքին հասցված վնասի մասին տեղեկացվելու է ՀՀ Ոստիկանությանը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը