Կրթօջախների կառուցման boom Կոտայքի մարզում․ շահագործման կհանձնվեն միանգամից 4 նոր մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց և 1 մարզադահլիճ


Կրթօջախների կառուցման boom Կոտայքի մարզում․ շահագործման կհանձնվեն միանգամից 4 նոր մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց և 1 մարզադահլիճ

  • 26-05-2020 17:34:04   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթներում բազմիցս է նշել, որ Էտալոնային Կոտայք կերտելու ճանապարհին կարևորագույն առաջնահերթություններից է որակյալ կրթություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը: Այն ռազմավարական գլխավոր ռեսուրսն է, որը պետք է հետևողականորեն զարգացնել ու կատարելագործել։
 
Այս համատեքստում Կոտայքի մարզում ամռանը իսկական boom է սպասվում․ շահագործման կհանձնվեն միանգամից 4 նոր մանկապարտեզ, մանկական արվեստի դպրոց և մարզադահլիճ։
Այսպիսով՝
 
Կառավարության 2019 թ․ սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքում կառուցվում է մանկապարտեզի շենք՝ նախատեսված համայնքի, ինչպես նաև հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխաների համար:
Մանկապարտեզում կգործի 5-6 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 146,347,002 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 50%-ը՝ համայնքի ներդրումը։
 
Տասնյակ տարիներ մանկապարտեզ չունեցած շուրջ 1000 բնակիչ ունեցող Վերին Պտղնի համայնքում կառուցվում է մանկապարտեզի շենք։ Ծրագրի ընդհանուր արժեքը 74,904,000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 50%-ը՝ համայնքի ներդրումը։
 
Գողթ համայնքում վերակառուցվում, ամրացվում ու կապիտալ հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը։ Արդյունքում համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը 69,000,000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 50%-ը՝ համայնքի ներդրումը։
 
 4000-ից ավել բնակչություն ունեցող Գեղաշեն նախալեռնային համայնքում կառուցվում է մանկապարտեզի նոր շենք։ Այն նախատեսված է շուրջ 140 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 125,400,000 դրամ է,որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 10%-ը՝ համայնքի ներդրումն է, իսկ 40%-ը մասնավոր մեկենասի նվիրատվություն։
 
 Ծաղկաձոր համայնքում կառուցվում է մանկական արվեստի դպրոցի շենք։ Հարմարավետ պայմաններով այս շենքը համայնքում մշակութային կյանքն ակտիվացնելու հնարավորություն կտա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 56,275,080 դրամ է, որից 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 70%-ը՝ համայնքի ներդրումը։
 
Նոր Հաճն համայնքում հիմնանորոգվում է քաղաքային մարզադահլիճը։ Հիմնանորոգումից հետո այն կծառայի նաև հարևանությամբ գործող երկու հանրակրթական դպրոցների կարիքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 35,670,000 դրամ է, որից 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 30%-ը՝ համայնքի ներդրումը։
 
Բոլոր համայնքներում աշխատանքները բուռն ընթացքի մեջ են․ օր առաջ պետք է շահագործման հանձնվեն այդ մանկապարտեզներն ու հաստատությունները՝ հնարավորություն տալով մարզի երեխաներին բարեկարգ ու հարմարավետ պայմաններում իրացնել կրթության իրենց իրավունքը։
 
#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք։
 
Հարգանքով՝
 
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Без вирусов. www.avast.ru
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play