Զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի. Տիգրան Աբրահամյան


Զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի. Տիգրան Աբրահամյան

  • 27-05-2020 12:47:45   | Հայաստան  |  Քաղաքական

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում:
 
Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում:
 
Մի կողմից, սրանք կարող են դիտվել որպես զորավարժությունների «ստուգարքային» դրսևորումներ, մյուս տեսանկյունից, իրավիճակը հատվածային սրելուն ուղղված քայլեր: Երկու տեսանկյունից է անընդունելի է:
 
Ամեն դեպքում զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել, սակայն մյուս կողմից դժվար է այս երկու դեպքերը որպես իրավիճակի կտրուկ թեժացմանն ուղղված քայլեր դիտել:
 
Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել, սակայն այս փուլում դրանց դրսևորումներն առավել տեղային բնույթ են կրելու»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play