«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ


«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ

  • 27-05-2020 14:19:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shabat.am Կորոնավիրուսային վարակի պատճառով Նորքի տուն- ինտերնատի 15 տարեց քաղաքացի այս պահին  հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսներն իրենց լավ են զգում»։
 
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Մայսիսի 15-ին Նորքի տուն - ինտերնատում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման դեպք՝  28 աշխատակիցների և 17 տարեցների մոտ։ Աշխատակիցները չեն ունեցել ախտանշաններ և չեն հոսպիտալացվել, նրանք  մեկուսացվել են հյուրանոցներում, իսկ տարեցներին՝  անվտանգության նկատառումներից ելնելով հոսպիտալացրել էին։ Սոնա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսով վարակված երեք տարեցներն ի սկզբանե գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում՝ մյուսների վիճակը գնահատվել է  կայուն։ Վարակվելուց օրեր անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը մահացել էին, նրանցից մեկի մահվան պատճառը եղել է կորոնովիրուսը, մյուսինը՝ ոչ։
 
Նշենք, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230 տարեց քաղաքացի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը