Քաջարանի քաղաքապետի գլխին շարունակվում են սեւ ամպեր կուտակվել. «Իրավունք»

27-05-2020 14:22:15   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իրավունք» թերթը գրում է.

«Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխին շարունակվում են սեւ ամպեր կուտակվել: Նա ժամանակին, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի աթոռը ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Վահե Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, ինչի հետ կապված տեղի մեր աղբյուրը հիշեց. «Շատ հարցերում պարտական է նրան, ինչի դիմաց էլ մի շարք ծառայություններ է մատուցել` ի նշան երախտիքի»:

Տեղացիների խոսքով՝ Փարամազյանը, թեեւ բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է ներկայիս իշխանությունների «դեմ տված» կոմպրոմատներից: Հատկապես, որ չի բացառվում, որ այդ կոմպրոմատների արդյունքում ջրի երես դուրս գան նաեւ նրա մատուցած ստվերային ծառայությունները: Եվ պատահական չէր, որ կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը նախ «առյուծի սիրտ կերածի» պես թիրախավորում էր իրավապահներին եւ ներկայիս իշխանություններին, իսկ արդեն ոստիկանության բաժին մտնել-դուրս գալուց հետո դարձավ օրինապահ քաղաքացու դասական օրինակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար