Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով


Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

  • 27-05-2020 14:40:39   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նույն գյուղի 56-ամյա բնակիչը իր մոտ գտնվող ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է 29-ամյա համագյուղացու որովայնի հատվածին` պատճառելով որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած թափանցող մարմնական վնասվածք:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
 
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք