14-ամյա աղջնակը ցած է նետվել կամրջից. ԱԻՆ


14-ամյա աղջնակը ցած է նետվել կամրջից. ԱԻՆ

  • 28-05-2020 11:54:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ․-ն (ծնված 2006 թ․) կամրջից նետվել է։
 
Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play