«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան- Լիոն-Երևան ուղղությամբ
28-05-2020 13:20:04 | Հայաստան | Հասարակություն
«Արմենիա» ավիաընկերությունը 2020 թ-ի հունիսի 2-ին նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60517777, +374 11747777 հեռախոսահամարներով»,- նշել է Խաչատրյանը։