Կորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել դատարանի Վեդիի նստավայրում և վճռաբեկ դատարանում. «Փաստինֆո»
28-05-2020 14:15:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Արարատի և Վայոց Ձորի մարցերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավաւյրում կորոնավիրուսի վարակման 2 դեպք է հաստատվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
Նրա փոխանցմամբ՝ կորոնավիրուս է հայտնաբերվել երկու աշխատակցի մոտ մոտ, ովքեր մեկուսացված են, մեկուսացված են նաև նրանց հետ շփված անձինք, վարակակիրների վիճակը նորմալ է գտնահատվում։ Փոլադյանը նշեց, որ շրջանում դատավորներ չկան, դատարանի աշխատակազմի աշխատակիցներ են։ Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի վարակման 3 դեպք էլ Վճռաբեկ դատարանում է արձանագրվել։ Նրա փոխանցմամբ՝ երեքն էլ դատավորի օգնականներ են, դատավորների շրջանում մեկուսացվածներ չկան։ Ինչ վերաբերում է Վարչական դատարանում արձանագրված դեպքերին, ապա Փոլադյանը նշեց, որ Վարչական դատարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել դատավորի աշխատակազմում և բոլորին հորդորել են, այդ թվում՝ դատավորին՝ ինքնամեկուսանալ, բայց որևէ դատավորի մոտ վարակման դեպքեր չկան։