Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

28-05-2020 16:35:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:
 


Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։
 
Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները,
խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները:
 
Մայիսի 26-27-ին Երևան քաղաքի 42 մանկապարտեզներում, իր լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացրել նաև Կրթության տեսչական մարմինը։
 
Այդ մանակապարտեզներում ժամանակավորապես չեղարկվել կամ հետաձգվել են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները: Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի է հասցվել երեխաների միջև շփումը: Ավագ խմբերում իրականացվել  են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
 
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենի դիմումի համաձայն՝ որոշվել է դադարեցնել նախադպրոցական հաստատության աշխատանքը՝ երեխաների չհաճախելու պատճառով։ Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: Վերահսկողական գործընթացը շարունակական է։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար