Պարտավորվում ենք ապահովել հայոց պետության ամուր պաշտպանունակությունը. Արմեն Գրիգորյան


Պարտավորվում ենք ապահովել հայոց պետության ամուր պաշտպանունակությունը. Արմեն Գրիգորյան

  • 28-05-2020 17:24:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Այսօր Հանրապետության տոնի առթիվ այցելել եմ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղիկներ եմ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
 
Իր վճռական ու անկոտրում կամքի շնորհիվ հայ ժողովուրդն ապրելու, արարելու և պետականության հարատևությունը ապահովելու իր իրավունքը ևս մեկ անգամ հաղթական կերպով արձանագրել է մայիսյան հերոսամարտերի ընթացքում։
 
Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի զավակները մարտական հմտությամբ ու հերոսական սխրանքներով հարստացրեցին մեր փառավոր մարտական ավանդույթները, որոնք դարձան մեր նորօրյա արցախյան ազատագրական պայքարի հիմքը՝ ընդմիշտ ուղեկցելով սերունդներին:
 
Մայիսյան հերոսամարտերի պատգամն ունենալով որպես շարժիչ ուժ՝ մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը, պետության ամուր պաշտպանունակությունը, հաստատուն ու ժողովրդավար հիմքերի վրա նրա զարգացումն ու հզորացումը։
 
Փառք Հայաստանի Հանրապետությանը, հավերժ փառք հաղթանակած հայ ժողովրդին»։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը