Եկեք հունիսի 1-ին փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը. ԱՀ պետնախարար

28-05-2020 17:36:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հունիսի 1-ի առնչությամբ։
 


 
«Հարգելի՛ ծնողներ, սիրելի՜ երեխաներ
Առջևում հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սովորաբար,այդ հրաշալի և ամենասպասված տոնը նշանավորվում էր տարաբնույթ միջոցառումներով, մեծ զբոսանքներով, զվարճանքի վայրեր այցելելով: Այդպես յուրաքանչյուր ծնող փորձում էր օրն անմոռանալի ու առանձնահատուկ դարձնել երեխաների համար:
 
Երեխաների պաշտպանության միջազգային օրը,
սակայն, համավարակով պայմանավորված, այս տարի պետք է խորապես պարունակի միջազգային հանրության կողմից հավանության արժանացած իմաստն ու բովանդակությունը: Եվ հիմա,ինչպես երբեք, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը առանձնահատուկ ուշադրության կարիք ունի:
 
Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը: Իսկ դա հնարավոր է, եթե խուսափենք հանրային մեծ հավաքներից, ատրակցիոնների մոտ կուտակումներից, հերթերից, փակ շինություններում միջոցառումներ կազմակերպելուց:
 
Եվ ամրագրենք, որ առջևում ամառային տաք օրերն են՝ երեխաների հետաքրքիր ժամանցը կազմակերպելու լավագույն ժամանակահատվածը: Իսկ հունիսը 1-ի խորհուրդը կարող է առանձնանալ ևս մեկ ընտանեկան  ջերմ ու հետաքրքիր տոնակատարությամբ:Առողջություն մեզ և մեր երեխաներին»,- գրել է Արցախի պետնախարարը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար