Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Հայաստանի բնակչությանը Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել Twitter սոցիալական ցանցում:
«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը 1918-ին Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարեկեցություն և հաջողություններ մեր հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորական ուղերձում: