ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտի գործունեությունը
28-05-2020 18:08:58 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N93 որոշման համաձայն՝ այսօր՝ 28.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը՝
Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը պարտադիր է):
Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: