ՀՔԱՎ։ Առաջարկություններ` Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի շուրջ


ՀՔԱՎ։ Առաջարկություններ` Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի շուրջ

  • 29-05-2020 10:30:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խումբը Օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ են ներկայացրել։
 
Առաջարկությունները վերաբերում են երեխայի լսված լինելու իրավունքի իրացմանը՝ ՀՀ ներպետական օրենսդրության, Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների և միջազգային իրավական ակտերի համատեքստում, առանձին անդրադարձ կա հոգեբուժական հաստատությունում երեխայի հոսպիտալացմանը։
 
Բոլոր առաջարկությունները՝  ԱՅՍՏԵՂ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն