Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք. ընդհանուր թիվը հասնել է 8876-ի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք. ընդհանուր թիվը հասնել է 8876-ի

  • 29-05-2020 11:06:54   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 460 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ:
 
Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Այսպիսով՝ COVID19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8876-ի, առողջացածներինը՝ 3297-ի, մահացածներինը՝ 120-ի։ 
 
Փաստացի բուժում է ստանում 5214 մարդ։ 
Նոյյան տապան  -   Հասարակություն