Թուրքիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 160 հազարի. Ermenihaber.am
29-05-2020 12:40:13 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 160․979։ 124.369 պացիենտ արդեն առողջացել է։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։
Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1182-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 33.559 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․928․209-ի։
Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461։
683 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։