Ոստիկանությունն արտակարգ դրության ռեժիմը խախտելու փաստերով կազմել է 15241 արձանագրություն

29-05-2020 13:34:07   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով գործել հանրապետության ողջ տարածքում: Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ արդյունավետ հսկողություն ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ: 
 


Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով
մինչ օրս կազմվել է 15 հազար 241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
 
«Այսօր՝ վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Հարգելի քաղաքացինե՛ր, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,-նշված է ոստիկանության հաղորդագրությունում:
 
 ՀՀ ոստիկանություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 368 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար