«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր


«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

  • 29-05-2020 16:27:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 28-ին՝ ժամը 01։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել:
 
Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին՝ ժամը 06։00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն