ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ հետ


ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ հետ

  • 30-05-2020 10:33:06   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ը դադարեցնում է հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բարեփոխումներից հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Ռոյթերը։
 
«Քանի որ նրանք հրաժարվել են անել շատ ցանկալի ու անհրաժեշտ բարեփոխումները, այսօրվանից դադարեցնոմ ենք հարաբերությունները ԱՀԿ հետ և վերաուղղորդում դրա ֆինանսավորումը», – ասել է Թրամփը։
 
ԱՄՆ նախագահը պնդել է, որ Չինաստանն ամբողջովին վերահսկում է ԱՀԿ-ն՝ չնայած տարեկան ընդամենը 40 միլիոն դոլար է վճարում, ի տարբերություն ԱՄՆ-ի, որն ամեն տարի մոտ 450 միլիոն դոլար է հատկացնում։ «Մենք բազմիցս առաջարկել ենք նրանց բարեփոխումներ անել, բայց նրանք հրաժարվել են գործել», – ասել է Թրամփը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play