Մոսկվայում ավելի քան 78 հազար մարդ ապաքինվել է կորոնավիրուսից. Shantnews.am
30-05-2020 13:21:15 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հատել է 78 հազարի շեմը: Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:
«Անցած օրերին, համապատասխան բուժում ստանալուց հետո, ևս 3 599 մարդ է ապաքինվել: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 78 324-ի»,-ասել է Ռակովան:
Որպեսզի հաստատվի պացիենտի մոտ վիրուսի բացակայությունը, բժիշկները բուժումից հետո անցկացնում են հատուկ հետազոտություններ, նշել է Ռակովան: Դուրս գրվելիս բոլոր այն պացիենտները, ովքեր պետք է մնան բժշկական հսկողության ներքո, ստանում են համապատասխան խորհուրդներ:
Բացի այդ, հիվանդությունը հաղթահարածներին առաջարկում են դառնալ պլազմայի դոնոր: