Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին հիվանդանոցում պահելու որոշումը


Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին հիվանդանոցում պահելու որոշումը

  • 01-06-2020 15:08:31   | Հայաստան  |  Իրավունք

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ դատարանի որոշմանը, ըստ որի՝ մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա հիվանդանոցում։
 
«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության Քրեակատարողկան ծառայության։ Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը կալանավորը մնա համապատասխան բուժհաստատությունում։ Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Այս վարույթի կողմերը, ինչպես նկատեցիք, պաշտպանն է և Քրեակատարողական ծառայությունը։ Որպես կանոն՝ օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում։ Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում»,- ասաց դատախազը։
 
Արթուր Դավթյանի խոսքով՝ դատախազությունը դեռ չի ստացել այդ որոշումը։ Կծանոթանան դրա հիմնավորումներին և կքննարկեն հետագա անելիքները։ Դավթյանը չբացառեց, որ հնարավոր է այդ որոշումը բողոքարկվի։
Նոյյան տապան  -   Իրավունք