Կասկած չունենք, որ դուք կանեք հնարավոր ամեն բան համախմբելու համայն հայությանը. բաց նամակ Սամվել Բաբայանին


Կասկած չունենք, որ դուք կանեք հնարավոր ամեն բան համախմբելու համայն հայությանը. բաց նամակ Սամվել Բաբայանին

  • 02-06-2020 12:13:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
Սամվել Անդրանիկի Բաբայանին
 
Հարգելի Սամվել Անդրանիկի:
«Թալիշ» հայրենասիրական կազմակերպությունը՝ սահմանամերձ բնակավայրեր, Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպությունը, «Միասնական հայրենիք» հայրենասիրական կազմակերպությունը, շնորհավորում են Ձեզ՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնում, որ գտնվելով այս պաշտոնում, դուք առավելագույն ջանքեր կգործադրեք իրացնելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ հավաքականության ստեղծագործական ներուժը, խաղաղության ու կայունության պայմաններում, ուժեղ պետություն վերակառուցելու և քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու համար: 
 
Մենք նաև կասկած չունենք, որ Ձեր նշանակումը, անկասկած, կծառայի Արցախի միջազգային հեղինակության հետագա ամրապնդմանը, Միջազգային ընտանիքի բոլոր երկրների հետ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև հոգևոր-մշակութային իմաստով մեզ հոգեհարազատ ժողովուրդների հետ բարեկամության ամրապնդմանը:
 
Ազգային անվտանգության համակարգի ստեղծումը պետք է առանցքային դեր խաղա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև: Բոլոր քաղաքակիրթ երկրներում Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր խնդիրն է երկրի զարգացման ռազմավարության մշակումը, իրականացումը և ապահովումը: Ազգային անվտանգության խորհրդի այս առաքելությունը խիստ արդիական է դառնում գլոբալ և տարածաշրջանային անընդհատ աճող աշխարհաքաղաքական, տնտեսական և ֆինանսական քաոսի հենքին: 
 
Արցախի համար, Հայաստանի հետ միասին, հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող սպառնալից գործընթացները, համլետյան «Լինել-չլինելը» հարցը դառնում է առավել քան արդիական: Այդ իսկ պատճառով Ազգային անվտանգության խորհրդի առկայությունը դառնում է խիստ կարևոր պետականության պահպանման և զարգացման համար: Սա նշանակում է, որ Ազգային անվտանգության խորհրդը պետք է ինչպես կառուցվածքային, այնպես էլ կադրային բովանդակությամբ համապատասխանի երկրի ռազմավարական զարգացման ընթացիկ խնդիրներին: 
 
Այսօրվա Ազգային անվտանգության խորհրդը, որպես օրենսդրական և գործադիր համակարգերում ռազմավարական սկզբունքի մարմնացում, հետադիմել է բոլոր իմաստովներով՝ վերածվելով ռեժիմի պահպանության – հետաքննչական գրասենյակի, ավելի ստույգ՝ որոշակի պաշտոնական աթոռների և դրանց հետ կապված անձերի՝ Հայաստանում նախկին նախագահների, վարչապետների շրջապատի՝ և օլիգարխների համար: 
 
Սամվել Անդրանիկի: Մենք կասկած չունենք, որ դուք կանեք հնարավոր ամեն բան համախմբելու համայն հայությանը և պաշտպանելու մեր պետությունն ու մեր ժողովրդին` հանուն նրա խաղաղ, հանգիստ և կառուցողական կյանքի, որպեսզի ոչ մի թշնամի չհամարձակվի ոտնձգություն կատարել մեր պետության ազատության, անկախության և բարգավաճման վրա:
Ինչպես ցույց է տվել Հայաստանի մեծ պատմությունը, մենք միշտ թշնամու դեմ դուրս ենք եկել բացահայտ, համարձակորեն և խիզախորեն պաշտպանելով մեր պետության անկախությունը, շահերն ու բարօրությունը:
 
Մենք խաղաղասեր և կառուցող ժողովուրդ ենք, բայց եթե մեզ ստիպեն, առանց վարանելու, բոլորս միասնական կերպով պաշտպանելու ենք ոչ միայն մեր Հայրենիքը, այլև անողոք ենք լինելու թշնամու հանդեպ՝ այնտեղ, որտեղից բխելու է մեր ազգային անվտանգության սպառնալիքը։ 
 
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, մտքի խաղաղություն, լավ տրամադրություն և հավատարիմ գործընկերներ ու համախոհներ Ձեր կողքին, և տանը՝ սիրելիներին, ովքեր կպահեն Ձեր թիկունքը հուսալի:
 
Հաջողություն նոր ոլորտում:
 
«Թալիշ» հայրենասիրական կազմակերպության. սահմանամերձ բնակավայրեր, և
 
Հայաստանի և Արցախի հույների Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատով
 
«Միասնական հայրենիք» հայրենասիրական կազմակերպության նախագահ Վլադիմիր Դավթյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական