Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

02-06-2020 13:28:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում նշված է. 
 


«Ձե՛րդ գերազանցություն, 
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: 
 
Պատմական սերտ առնչությունների վրա հիմնված մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ Անցած տարիներին հաջողվել
է զգալիորեն խորացնել մեր երկրների միջև բազմաշերտ համագործակցությունը, հաստատել վստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարձր մակարդակի երկխոսություն։ 
 
Ջերմությամբ եմ հիշում իմ պաշտոնական այցը Իտալիա, որը համոզված եմ՝ նոր թափ հաղորդեց մեր միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ 
 
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։ 
 
Իմ աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում նաև Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում և դրա ծանր հետևանքները հաղթահարելու գործում՝ մաղթելով տոկունություն ու համբերություն»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 219 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար