ՀՀ հումանիտար առաքելության սակրավորները մայիսին ականազերծել են 17.471 քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերել 549 մարդու


ՀՀ հումանիտար առաքելության սակրավորները մայիսին ականազերծել են 17.471 քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերել 549 մարդու

  • 02-06-2020 14:40:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները մայիսին ականազերծել են 17.471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:
 
4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 549 տեղաբնակների: Այսպիսով՝ Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12.584 հիվանդի:
 
Միևնույն ժամանակ հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play