«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք արշավի շրջանակներում հավաքել է շուրջ 360,000 ԱՄՆ դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք արշավի շրջանակներում հավաքել է շուրջ 360,000 ԱՄՆ դոլար

  • 02-06-2020 18:48:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք արշավի շրջանակներում այս պահին հավաքել է շուրջ 360,000 ԱՄՆ դոլար գումար, որից 230 հազարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը։
 
«Խորին շնորհակալություն մեր 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներին` վստահության և շարունակական աջակցության համար։ Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org», – նշել է Արշամյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն