Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում. վարչապետ


Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում. վարչապետ

  • 03-06-2020 13:45:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Խնդրում եմ Ձեր էջերում շարունակեք ֆլեշմոբը. ես այսօր դրան տրամադրեցի այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր»:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի:
 
«Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում»,-եզրափակել է վարչապետը:
 
Հիշեցնենք՝ երեկվանից ՀՀ վարչապետն իր էջում հրապարակում է կառույցների լուսանկարներ, որոնց մոտ մեծաթիվ հերթեր են, չեն պահպանվում պարետի կողմից սահմանված կանոնները:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը