Բրազիլիայում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել. Shantnews.am


Բրազիլիայում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել. Shantnews.am

  • 03-06-2020 16:58:59   | Բրազիլիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1 262 մարդ: Նման տվյալներ հրապարակել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր:
 
Երկրում համավարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 31 309-ի, վարակվածների թիվը՝ 558 237-ին: Միևնույն ժամանակ, առողջացել է 253 570 բրազիլացի:
 
Չնայած վիճակագրության վատթարացմանը՝ Բրազիլիայի որոշ առաջնորդներ, ներառյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն, շարունակում են պնդել, որ կարանտինային միջոցառումների տնտեսական հետևանքները շատ ավելի վատ կլինեն, քան համավարակից կորուստները:
 
«Մենք ցավում ենք բոլոր մահերի համար, բայց դա ճակատագիր է»,- լրագրողներին ասել է Բրազիլիայի նախագահը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը