ՃՏՊ-ի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել


ՃՏՊ-ի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

  • 03-06-2020 17:30:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Հունիսի 3-ին՝  ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն