Անահիտ Պարզյանը նշանակվել է «ՆՈՐՔ» հիմնադրամի գործադիր տնօրեն


Անահիտ Պարզյանը նշանակվել է «ՆՈՐՔ» հիմնադրամի գործադիր տնօրեն

  • 03-06-2020 17:50:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Անահիտ Պարզյանը:   Նախարարությունը ներկայացրել է Պարզյանի կենսագրությունը։
 
«Ծնվել է 1985 թ.-ի մայիսի 22-ին, Վանաձորում: 2007 թ.-ին գերազանցությամբ ավարտելով Երևանի՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը քաղաքագիտություն մասնագիտությամբ, ԵՊԼՀ-ում սկսել է աշխատել նախ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների ամբիոնի լաբորանտ, ապա 2009 թ.-ին նշանակվել Միջազգային լրագրության և հանրային կապերի կենտրոնի ղեկավար, իսկ 2009 թ.-ից մինչև 2013 թ.-ը եղել է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի ղեկավար։
 
2007-2012 թթ. ԵԱՀԿ մոդել համաժողովների համատեքստում եղել է Հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացավար։
 
Քաղաքական գիտությունների թեկնածու է։ Գիտական աստիճանը ստացել է 2018 թ. Չինաստանի Նանծինի (Նանկինի) համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտացումը՝ կիբեռանվտանգություն։ 5 տարի Չիանաստանում ուսանելուց հետո 2017 թ-ին վերադարձել է հայրենիք և մասնակցել ԵՄ-ի և ՀՀ կառավարության համատեղ YES ARMENIA ծրագրին։ Հաղթելով մրցույթում, լինելով 21 ընտրված մասնագետներից մեկը՝ աշխատել է «Թվային Հայաստան» հիմնադրամում որպես թվային ռազմավարությունների և կիբեռանվտագության մշակման և իրականացման փորձագետ։
 
Մասնակցել է ՀՀ Կիբեռանվտանգության ռազմավարության մշակմանը՝ լինելով հատուկ խմբի անդամ։
 
2017 և 2019 թթ.-ին մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների էլեկտրոնային կառավարման, թվային տնտեսության, արհեստական բանականության համակարգերի և այլ թեմաներով Եվրոպայի համալասրանի Վարշավայի եվրատլանտյան ակադեմիայում։
 
Որպես ժյուրիի անդամ՝ հանդես է եկել «Եվրասիական թվային հարթակներ» ԵԱՏՄ կազմակերպված մրցույթին, «ՆերՈՒժ» ծրագրում։
 
Թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հետազոտությունները պարբերաբար ներկայացրել է միջազգային գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել Քեմբրիջի, Ֆուդանի, Նանծինի համալսարաններում, ՀՀ ԳԱԱ-ում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ԵՊՀ-ում և այլն։
 
2018-2019 թթ.-ին հեղինակել է կիբեռանվտանգության տեղեկատվական արշավ երեխաների, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների համար, իսկ 2020 թ.-ին իրականացրել է «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։
 
ՄԱԿԶԾ-ում «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի դասընթացավար է։
 
2017 թ.-ին պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով։
 
Գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, մեկ գրքի համահեղինակ։
 
Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և չինարենի»։
 
Աշխատանքի եւ սոցիալական ծառայության նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play