ԲՏԱ նախարարությունը հայտարարում է պետաջակության 17-րդ միջոցառման 3 ծրագրի մեկնարկի մասին


ԲՏԱ նախարարությունը հայտարարում է պետաջակության 17-րդ միջոցառման 3 ծրագրի մեկնարկի մասին

  • 04-06-2020 10:20:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:
 
17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։
 
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:
 
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
 
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարել է կայացած ընկերությունների դրամաշնորհների մրցույթ:
 
17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհներ կտրամադրվեն կայացած ընկերություններին՝ յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։
 
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն 2 և ավել տարիներ ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ), որոնք պատրաստել և մշակել են պրոդուկտներ, ունեն տվյալ ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
 
Մրցույթի բյուջեն կազմում է 460 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 460.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարում է համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երրորդ ծրագրով։
 
Երրորդ ծրագրով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ համաֆինանսավորում կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի համար։ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն` տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողները), որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:
 
Մրցույթի բյուջեն կազմում է 90 մլն ՀՀ դրամ, սակայն, մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 90.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանասական միջոցներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play