Հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների․ «Հայփոստ»


Հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների․ «Հայփոստ»

  • 04-06-2020 09:52:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների:
 
«Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը
շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:
 
Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն