Կառավարության 2020 թ սուբվենցիոն ծրագրով մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն մի շարք ճանապարհահատվածներ


Կառավարության 2020 թ սուբվենցիոն ծրագրով մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն մի շարք ճանապարհահատվածներ

  • 04-06-2020 13:15:19   | Կոտայքի մարզ  |  

 
2020 թվականի սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս մեկ հայտՙ Հրազդանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը:
 
Ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմ մակերես) ճանապարհահատվածներ, մասնավորապես,
 
Միկրոշրջան թաղամասում ՝ Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ
 
Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ
 
Հարավային թաղամասում՝ Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները
 
Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ:
 
Ծրագրի նախահաշվային արժեքը 207.456.000 դրամ է. 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է:
 
Առաջիկայում շին.աշխատանքների իրականացման նպատակով կհայտարարվեն մրցույթներ, ինչից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները համայնքի նշված թաղամասերում: